ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրակի՝ ապրիլի 13-ին, ժամը` 14-ին, ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 15-ին՝ ՀՀԿ Խորհրդի նիստ: Կիրակի օրը կարող է հայտարարվել Հայաստանի 13-րդ վարչապետի անունը:
Ամենօրյա ճեպազրույցների ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսաքին լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը` հայտարարելով, որ իրենց դիրքորոշումը վաղուց հայտնի է:
Ապրիլի 12-ին շարունակվեց «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։ Կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն և Երևանի պետհամալսարանը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այսօր առավոտից մեկնարկած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ենթակա կառույցները, կրթական և բժշկական հիմնարկները, մշակութային օջախները և տնտեսվարողները:
Սպիտակ տունը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել Իրանի` ՄԱԿ-ի գծով նոր մշտական ներկայացուցիչ Համիդ Աբութալեբիին, ով 1979-ին Թեհրանում մասնակցել է ամերիկյան դեսպանատան գրավմանը: Այս որոշումը զրկում է Աբութալեբիին ՄԱԿ-ում իր պաշտոնն զբաղեցնելու հնարավորությունից, քանի որ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքում:
«Եթե ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ընդլայնման հարց չդրվի, դա ցույց կտա, որ ռազմաքաղաքական դաշինքը պատրաստ չէ պատասխանել 21-րդ դարի մարտահրավերներին»,- ասել է Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի Պետության ռազմավարական կառավարման ծրագրի տնօրեն և ավագ գիտաշխատող Ջուլիան Սմիթը:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին թույլ չի տալիս խոսել լրագրողների հետ, քանի որ նրան իրեն հավասար չի համարում և զայրացած է ՈՒկրաինայից նրա փախուստով: Այս մասին glavcom.ua-ին ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին:
Թուրքական Fuar Tour զբոսաշրջային ընկերության կայքէջի՝ վիզաներին վերաբերող տեղեկատվության բաժնում ներկայացված աշխարհի պետությունների ցանկում ընդգրկված է եղել նաև Լեռնային Ղարաբաղը (Dağlık Karabağ Cumhuriyeti - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)՝ որպես երկիր, ուր կատարվում են տուրիստական ուղևորություններ:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...